Բժշկական ավիացիոն ծառայություններն անհրաժեշտ են տարբեր իրավիճակներում: Դրանք հատկապես պահանջված են, երբ անհրաժեշտ է ծանր հիվանդին տեղափոխել հեռավոր վայրից: Ցամաքով փոխադրմանը նա պարզապես չի դիմանա, մինչդեռ ինքնաթիռը հիվանդին անհրաժեշտ վայր կհասցնի մի քանի ժամվա ընթացքում:

Медицинская авиация в ЛондонеՍա դեպքերից միայն մեկն է: Լոնդոնում կամ մեկ այլ քաղաքում բժշկական ավիացիան կարող է անհրաժեշտ լինել հղիության վերջին ամիսներին գտնվող կանանց, ովքեր որոշել են արտասահմանում ծննդաբերել, նորածին երեխաներով մայրերին, տարեցներին կամ հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր պատրաստվում են մեկնել բուժման կամ պարզապես հանգստի: Այն անփոխարինելի է փրկարարական գործողությունների համար, երբ անհրաժեշտ է տուժածներին տեղափոխել աղետի գոտուց և շատ այլ իրավիճակներում: Երբեմն պատահում են ավելի ողբերգական իրավիճակներ, երբ, օրինակ,  մեկ այլ քաղաք անհրաժեշտ է լինում տեղափոխել ոչ թե մարդուն, այլ նրա մարմինը:

Սովորական ավիաընկերությունները հանձն չեն առնում տեղափոխել ծանր հիվանդներին, հղիության վերջին ամիսներին գտնվող կանանց և առավել ևս դագաղներ: Ցանկացած նշված իրավիճակում անհրաժեշտ է մասնավոր ինքնաթիռ, ընդ որում՝ հագեցած հատուկ սարքավորումներով և որում կլինեն համապատասխան մասնագետներ և բժիշկներ: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը պատրաստ է ցանկացած ժամանակ Ձեզ տրամադրել նման ծառայություններ:

 

Բժշկական օդանավեր

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը առաջատար է Եվրոպայում բժշկական նպատակներով ավիափոխադրումների ոլորտում: Մեր տնօրինության տակ են հսկայական քանակությամբ սանիտարական ինքնաթիռներ, որոնք նախատեսված են հիվանդների տեղափոխման համար: Նրանք ունեն

– ավելի լայն մուտք, որոնցով կարող են պատգարակներ անցնել,

– բժշկական մահճակալ, որն ունի հիվանդին անշարժ դիրքում ֆիքսելու հնարավորություն,

– հատուկ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս պահպանել մարդու կենսագործունեությունը,

– ամեն ինչ առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Медицинская авиация в ЛондонеՑանկացած նման թռիչքի ժամանակ ներկա են համապատասխան պրոֆիլի բժիշկ, բուժքույր և հիվանդապահ: Կան տեղեր հարազատների և հիվանդին ուղեկցող այլ անձանց համար: Ըստ էության, նման օդանավերը հնարավորություն են տալիս վիրահատություն իրականացնել նույնիսկ օդում: Սակայն սա, իհարկե, ծայրահեղություն է, որին հազիվ թե ստիպված լինեք դիմել:

Իհարկե, ոչ բոլոր դեպքերում է բժշկական հատուկ օդանավ անհրաժեշտ լինում: Օրինակ, եթե մի խումբ տարեց մարդիկ թռչում են ճանապարհորդության կամ ուխտագնացության, կամ էլ մայրը երեխայի հետ բարեհաջող ծննդաբերությունից հետո վերադառնում է հայրենիք, ապա նման դեպքերում բավական է սովորական ինքնաթիռը և մեկ բժիշկի կամ օգնականի ներկայությունը: Շատ ցավալի է, երբ մարդիկ կարող են և ցանկանում են ճանապարհորդել, բայց նրանց չեն թույլատրում օգտվել սովորական չվերթներից: Այս դեպքում օգնության է գալիս մասնավոր ջեթը, որն օգնում է հեշտությամբ լուծել այդ խնդիրները:

 

Ինչով է պատրաստ օգնել AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը

Լոնդոնում սանիտարական ավիացիան հասանելի է և պահանջված: Հաճախ է անհրաժեշտ լինում փոխադրել հիվանդին հիվանդանոց, որը գտնվում է մեկ այլ քաղաքում կամ երկրում: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել.

  • տրամադրել անհրաժեշտ ձևաչափի ինքնաթիռ,

Медицинская авиация в Лондоне

  • կազմակերպել հատուկ բժշկական մեքենայով հիվանդի տեղափոխումը օդանավակայանից կամ դեպի օդանավակայան,
  • տրամադրել անհրաժեշտ մասնագիտացման բժիշկ, բուժքույր և հիվանդապահ,
  • օգնել վիզաների և ապահովագրության ձևակերպման հարցում,
  • օգնել եվրոպական լավագույն կլինիկայի հետ պայմանագիր կնքելու հարցում,
  • հոգ տանել հիվանդի և նրան ուղեկցող բոլոր անձանց հարմարավետ թռիչքի մասին:

Արտակարգ իրավիճակներում թռիչքը հնարավոր է կլինի իրականացնել նույնիսկ հայտը ներկայացնելուց երեք ժամ անց: Այդ ընթացքում հազիվ թե հասցնեք հավաքել Ձեր և հիվանդի իրերը: Սակայն այս դեպքում, իհարկե, ավելի լավ է չշտապել և պատվիրել ինքնաթիռը նախօրոք: Այս դեպքում մենք կօգնենք Ձեզ գտնել օդանավի լավագույն տարբերակը ամենաշահավետ գնով և հաջողությամբ պատրաստվել ճանապարհորդության՝ հաշվի առնելով բոլոր նյուանսները: