Авиадоставка грузов в Лондоне

Եթե պատրաստվում եք բեռներ փոխադրել Լոնդոն կամ Լոնդոնից, ապա AVIAV TM (Cofrance SARL)  ընկերությունը ուրախ է Ձեզ առաջարկել իր ծառայությունները: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ երթուղով նշված օդանավը տրամադրել և ամբողջությամբ կազմակերպել բեռների ավիափոխադրումը:

Լոնդոնում բեռների ավիափոխադրման ծառայությունները, որոնք առաջարկվում են AVIAV TM (Cofrance SARL) ընկերության կողմից, կօգնեն լուծել ցանկացած խնդիր՝ վերաբերվի դա բիզնեսին, խոշոր կազմակերպության գործունեությանը կամ հաճախորդի անձնական գործերին: Մենք տեղափոխում ենք ցանկացած տեսակի բեռ  (բացառությամբ օրենքով արգելվածների).

– ավտոմեքենաների պահեստամասեր,

– տեխնիկական սարքավորումներ,Авиадоставка грузов в Лондоне

– ցուցահանդեսների, շնորհանդեսների, թատրոնների պարագաներ,

– համակարգիչներ և գրասենյակային սարքավորումներ,

– երաժշտական գործիքներ և սպորտային սարքավորումներ,

– ցանկացած տեսակի ապրանքներ,

– կահույք և ինտերիերի առարկաներ,

– շինարարական և հարդարման նյութեր,

– շուտ փչացող սննդամթերք,

– թանկարժեք, հնաոճ իրեր, փաստաթղթեր, թանգարանային ցուցանմուշներ,

– կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա,

– բույսեր և կենդանիներ,

– վտանգավոր նյութեր, եթե արտահանման համար թույլատրելի են,

– դեղամիջոցներ, օծանելիքներ, տեքստիլային արտադրանք և այլն:

 

Ինչպես ենք մենք աշխատում

Պատվերը ստանալուց հետո, մենք, որպես կանոն, հաճախորդին առաջարկում ենք մի քանի ինքնաթիռներից իրեն անհրաժեշտ տարբերակը ընտրելու հնարավորություն կամ խորհուրդ ենք տալիս լավագույն տարբերակը և անմիջապես հայտնում ենք թռիչքի արժեքը: Բեռների ավիափոխադրման համար օգտագործվում են տարբեր օդանավեր՝ ոչ մեծ մասնավոր ինքնաթիռներ, օրինակ, փաստաթղթերի առաքման համար, ինչպես նաև հատուկ խոշոր ինքնաթիռներ, որոնք պատրաստ են տեղափոխել նույնիսկ տիեզերանավերի առանձին մասեր:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը իր վրա է վերցնում թռիչքի սկզբից մինչև վերջ կազմակերպումը.

  • կընտրենք օդանավի լավագույն տարբերակը,
  • կվերցնենք և կփաթեթավորենք բեռները,

Авиадоставка грузов в Лондоне

  • կտեղափոխենք դրանք օդանավակայան,
  • անհրաժեշտության դեպքում կձևակերպենք բեռների ապահովագրությունը,
  • եթե հարկ լինի, կապամոնտաժենք բեռը (օրինակ, կահույքը),
  • ինքնաթիռի սրահում կստեղծենք օպտիմալ պայմաններ բեռի տեղափոխման համար,
  • անհրաժեշտության դեպքում, տրամադրում ենք կենդանիներին ուղեկցող մասնագետ,
  • ժամանման վայրից բեռները կհասցնենք ստացողի դուռը,
  • կհավաքենք քանդովի կոնստրուկցիաները,
  • անհրաժեշտության դեպքում կթողնենք բեռները պահեստում,
  • կլուծենք բազմաթիվ այլ խնդիրներ:

Հաճախ բեռների ավիափոխադրման ժամանակ, հատկապես եթե խոսքը վերաբերում է արտասահմանյան թռիչքներին, պահանջվում են ուղեկցող փաստաթղթեր: Դրանց ձևակերպման հարցերով հաճախորդները ոչ միշտ ժամանակ ունեն զբաղվելու: AVIAV TM (Cofrance SARL) ընկերության փորձառու մասնագետները կօգնեն հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում: Մենք կանենք հնարավոր ամեն բան հաճախորդին անհրաժեշտ բոլոր թույլտվությունները ձեռք բերելու համար:

 

Ինչպես բեռների ավիափոխադրում պատվիրել

Авиадоставка грузов в ЛондонеԲեռների ավիափոխադրում պատվիրելու համար կարող եք հայտ թողնել մեր կայքում կամ պարզապես կապ հաստատել անմիջապես մենեջերի հետ: Նախևառաջ անհրաժեշտ է հայտնել հետևյալ տվյալները. ճանապարհորդության երթուղին, մեկնման ամսաթիվը, բեռի բնույթը և մոտավոր քաշը: Մասնագետը անմիջապես կհայտնի թռիչքի մոտավոր արժեքը, իսկ ճշգրիտ գինը կհաշվարկվի միայն օդանավի վերջնական տարբերակի ընտրությունից և բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո:

Պայմանագիրը կարող եք կնքել առցանց եղանակով`օգտագործելով էլեկտրոնային ստորագրությունը, բայց եթե ցանկանում եք,  կարող ենք այն նաև ուղարկել  արագացված փոստային ծառայության միջոցով: Վճարումը կատարվում է անկանխիկ տարբերակով: Դուք կարող եք մեզ վստահել միայն բեռների ավիափոխադրումը կամ  պատվիրել ցանկացած այլ ուղեկցող ծառայություն. բեռների փոխադրում օդանավակայան, փաթեթավորում, ապահովագրություն և այլն:

Լոնդոնում բեռների ավիափոխադրման ծառայություններից կարող եք օգտվել ցանկացած պահին՝ դիմելով  AVIAV TM (Cofrance SARL) ընկերություն: Մեր միջոցով Ձեր բեռները արագ և անվնաս կհասցվեն նշված վայր: